s. fig.

mire, mud, slime, dirt, filth, soil, slough, muck;
cf. Թաթաւիմ, cf. Թաւալիմ;
ի քարշ ածել ընդ —, to drag in the mud;
to cover with shame;
մաքրել զ—, to rub of the dirt, to perfrigate, to clean, to brush off.

• տե՛ս Տղղ։

• , ո հլ. «ցեխ» ՍԳր. «ցեխոտ» Տօ-նակ. որից տղմացեալ Ոսկ. ես. 324. Վեցօր. Կիւրղ. ծն. տղմաթաթաւ Փարպ. տղմատիպ Մագ. տղմային Կլիմաք. տղմուտ Յհ. կթ. Սարգ. տղմեալ «ցեխո՞տ» Անկ. գիրք առաք. 73 (չունի ԱԲ). գրուած է նաև տեղմ Մանդ.։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է -մ մաս-նիկով (հմմտ. կող-կողմն) տիլ «ցեխ» ար-մատից, որ թէև հնից չէ աւանդուած, բայց պահուած է գաւառականներում։ Ծագում է հնխ. stεl-արմատից, նախաձայնի անկու-մով, իբր stēl->*ստիլ>տիլ։ Նոյն արմա-տի կարճ stel-«կաթկթիլ, միզել» ևն ձևից են յառաջանում յն. σταλάω, σταλάσσω «կաթիլ կաթիլ ծորել», στάλαγμα «կաթիլ, կայլակ», σταλαγμός «կայլակում», τέλμϰ «աղբ, ճա-հիճ, ցեխ, շաղախ, տիղմ», անգլ. stale «մէզ», to stale «միզել», մսգ. stal «ձիու մէզ», գերմ. stallen «միզել (ձիու)», կելտ. *stalto, որից մբրըտ. staut, նբրրտ. staot «մէզ», որ թերևս գերմանականից է փոխա-ռեալ, այսպէս նաև հֆրանս. estaler «մի-զել»։ Արմատի g'(h) աճականն են ներկա-յացնում լիթ. telžiu, telžti «միզել», tulžtu, tulzaú «կակղիլ, թառամիլ (կանաչեղէն ևն)», patulžusi «ջրից, անձրևից կակղած տլքած» (Pokorny 2, 642, Boisacq 901, 952). Հայերէնի մէջ ունինք նաև նոյն արմատի մի-ջին ձայնդարձը stol-. որի վրայ տե՛ս տող։ -Աճ.

• Տէրվ. Նախալ. 128 վերջաձայն մ մասնիկ է համարում։ Bugge KZ 32, 67 համեմատում է յն. τέλμα, τελμις հոմանիշների հետ։ Այս մեկնութիւնը անապահով է համարում Հիւբշ. 498, որովհետև յն. τέλμα ենթադրում է հնխ. k2elmn-։ Հիւնք. յն. τέτμα, τέλμος, Pe-dersen, Հայ. դր. լեզ. 67 փոխառեալ է դնում յն. τελμα ձևից։ Scheftelowitz BВ 29, 20 պհլ. dlīm «կեղտ», պրո. dulum «բշտիկ, պալար» բառերին ցե-ղակից։ Սագըզեան ՀԱ 1909, 334 հյ. տեղ «անձրև», թրք. dalga «ալիք», dökmek «թափել», dolmaq «լցուիլ», սումեր. dig «թափել» ևն բառերի հետ։ Peters-son IF 43 (1925). 75 նոյն ընդ տեղ «անձրև»=բրըտ. delt, գաէլ. ϑealt «խոնաւ, խոնաւութիւն»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] tumla, tamla «աւազանի տակ մնացած ջուր կամ սև տիղմ» (Կամուսի թրք. թրգմ. Գ. 273).

• ԳՒՌ.-Արմատական տիլ ձևն ունին Ալշ. Ապ. Երև. Մկ. Մշ. Ջղ. Սր. Վն. տիլ և Չն. դիլ «ջրալի ցեխ, թաց տիղմ», Երև. Ղզ. Վն. տիլ «գինու ևն տակին նստած դիրտը». յի-շում է նաև Բառ. երեմ. էջ 217 մրուր բառի բացատրութեան մէջ. «Մրուր. բրոր, դիրտ կամ տիլ»։ Նոր բառեր են տլոտ, տլաժա-ժանք. տլոտել, տլտլայ։